HayNews.am. 29-2-2012- Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի մեկնաբանմամբ` Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքը հակասահմանադրական ճանաչելը պայմանավորված էր նրանով, որ խորհրդի անդամները չհասկացան նախագահ Սարկոզիի նպատակները:
HayNews.am-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ Սարկոզին ցանկանում էր փակել Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրամիություն, ու դրանով նաև հակազդել իր հիմնական մրցակից Անգլիային, որն աջակցում է Թուրքիայի ԵՄ-ին անդամակցմանը` որպես ԵՄ-ում Ֆրանսիայի օրեցօր մեծացող դերակատարման հակակշիռ տեսնելով այդ երկրին. «Իր հերթին օրինագծի հակասահմանադրական ճանաչման գործում ազդեցություն ունեցավ նաև թուրքական լոբբի աշխատանքը»:
Քաղաքագետը հավելեց. «Հարցը իրավական հարթության մեջ առայժմ չլուծվեց, իսկ քաղաքական հարթության մեջ լուծվել է»:
Thursday, March 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment