1in.am. 29-2-2012- TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույցներ է ունեցել իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիի և Կատարի վարչապետ ու արտգործնախարար Համադ բեն Ջասեմ ալ-Թանիի հետ:
Սալեհիի հետ հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն քննարկել է երկկողմանի հարաբերությունների հարցը, ինչպես նաև անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի խնդրին: Դավութօղլուն անհրաժեշտ է համարել, որ անհապաղ սկսվեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները՝ ընդգծելով, որ Թուրքիան պատրաստ է այդ հարցում ցուցաբերել ամեն տիպի օգնություն:
Իսկ իր կատարցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում Դավութօղլուն քննարկել էԹունիսում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպումից հետո ստեղծված իրավիճակը: Այդ խմբի երկրորդ կոնֆերանսը պետք է տեղի ունենա մարտի երկրորդ կեսին՝ Ստամբուլում:
Thursday, March 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment