Thursday, March 1, 2012

Nabucco-ն կարող են միացնել այլ խողովակաշարի հետ

1in.am. 29-2-2012- «Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Իյիլդըզի խոսքերով՝ գոյություն ունեն Nabucco գազատար խողովակաշարը թուրք-ադրբեջանական «Տրանսանատոլիական գազատարի» հետ «միաձուլման» ծրագրեր: Համաձայն այդ ծրագրերի՝ վերջինս Ադրբեջանից գազը կհասցներ մինչև Արևմտյան Թուրքիա, Nabucco-ն` Բուլղարիայից Կենտրոնական Եվրոպա»,- գրում է Die Presse-ը: Ըստ Իյիլդըզի՝ Nabucco-ի համար այդ լուծումը ձեռնտու կլիներ, քանի որ ադրբեջանական պետական նավթային Socar ընկերությունն արդեն իր համաձայնությունը տվել է «Տրանսանատոլիական գազատարի» միջոցով գազի մատակարարման համար»,- գրում է պարբերականը: Եվրամիությունը պահանջում է, որ Nabucco-ն մեծ հզորությամբ օգտագործելու համար հայտարարվի ազատ տենդեր, իսկ Թուրքիան և Ադրբեջանը չեն ուզում ենթարկվել այդ կանոններին: «Nabucco-ի և «Տրանսանատոլիական գազատարի» համագործակցությունը կլուծեր այդ խնդիրը»,- գրում է Die Presse-ը:

No comments: