Wednesday, April 11, 2012

Հայտնի է դարձել «Միսս Հայաստան– 2012»-ի հաղթողը

Tert.am. 11-4-2012- Երեկ երեկոյան Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում կայացել է «Միսս Հայաստան–2012» մրցույթը, որի հաղթող է ճանաչվել Երևանը ներկայացնող և 4 համարի տակ հանդես եկող Աննա Առաքելյանը։ Հենց վերջինս էլ, նախատեսվում է, որ կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ–2012» մրցույթում, որին, ի դեպ, մեր երկիրը ներկայանալու է առաջին անգամ։ Մրցույթին մասնակցել են 18-24 տարեկան 17 մասնակիցներ։ Երկրորդ տեղում հանգրվանել է Աբովյանը ներկայացնող 18-ամյա Կատերինա Աբրահամյանը, իսկ երրորդ տեղում՝ Երևանը ներկայացնող 17-ամյա Անիտա Գաբրիելյանը: «Միսս Հայաստան» մրցույթ Հայաստանում չէր անցկացվել արդեն կես տասնամյակ։ Վերջին անգամ այս մրցույթը անցկացվել է 2007թ., երբ Հայաստանի ամենագեղեցիկ աղջիկ հռչակվեց Մարգարիտա Սարուխանյանը։ Մինչև հիմա անցկացվել է թվով 9 «Միսս Հայաստան» մրցույթ։ Առաջին անգամ այն անցկացվել է 1996թ., որի հաղթող է ճանաչվել Կարինե Խաչատրյանը։ Ըստ գործող կարգի, «Միսս Հայաստանը» գեղեցկության և նրբագեղության մրցույթ է չամուսնացած կանանց միջև։ «Միսս Հայաստան» մրցույթի ներկայացուցիչները մասնակցել են մի շարք միջազգային մրցույթների՝ «Միսս Եվրոպա», «Միսս Ասիա և Օվկիանիա», «Միսս Անդրկովկաս», «Միսս ԱՊՀ» և այլն։

No comments: