Thursday, April 12, 2012

Իրանը միջուկային ծրագրերի շուրջ նոր առաջարկություններով հանդես կգա

Tert.am. 11-4-2012- Իրանը ապրիլի 14-ին Ստամբուլում կայանալիք Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցություններին կներկայանա նոր առաջարկներով. հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին: «Իրանի ներկայացուցիչները բանակցություններին մասնակցելու են նոր նախաձեռնությունների մասին առաջարկներով և հուսով ենք, որ «5+1» ձևաչափի երկրները նույնպես կառուցողական մոտեցում կցուցաբերեն»,- ասել է նա: Իրանցի պաշտոնյան նաև նշել է, որ իրանական կողմը պատրաստ է հաջող բանակցությունների, սակայն միաժամանակ նշել է, որ ճնշումների և սպառնալիքների լեզուն իրանական կողմի համար երբեք ընդունելի չի եղել և իրենք զիջումների չեն գնացել: Բանակցությունները տեղի կունենան ապրիլի 13-14-ին` Ստամբուլում`Իրանի ինչպես նաև «5+1» երկրների` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների և Գերմանիայի մասնակցությամբ: Բանակցությունների առաջին փուլը նույնպես տեղի էր ունեցել Ստամբուլում` 2011 թ.-ի հունվարին, սակայն որևէ արդյունք չէր տվել:

No comments: