Wednesday, April 11, 2012

Ինչպես ձերբակալությունն էր անսպասելի, այնպես էլ ազատ արձակումը. Զարաքոլու

Tert.am. 11-4-2012- Ստամբուլի ծանր հանցագործությունների 15-րդ դատարանը երեկ կայացրած որոշումն ի կատար է ածվել, և Ռագըփ Զարաքոլուն արդեն ազատության մեջ է: Բանտից դուրս գալուց հետո նա ճեպազրույց է տվել և նշել է, որ իր համար ինչպես իր ձերբակալությունն է անակնկալ եղել, այնպես էլ բանտից ազատ արձակվելը: «Ոչ բանտարկելուց կարծիքս հարցրին, ոչ էլ ազատելուց»,- ասել է նա: Անդրադառնալով իրեն ուղղված մեղադրանքներին, թե ահաբեկչական ուժերի քաղաքական ակադեմիաներում դասավանդելով ահաբեկչական խմբավորման է օժանդակել, Զարաքոլուն դրանք անիմաստ և անհիմն է համարել: «Քաղաքական ակադեմիաներ աշխարհի բոլոր կուսակցություններն ունեն: Ես նաև արտասահմանում ենմ դասավանդել, օրինակ` Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ակադեմիայում: Այս միջադեպն իրականում ցույց է տալիս, թե ինչպիսի խտրական վերաբերմունք կա»,- ասել է նա:

No comments: