Tuesday, April 10, 2012

«Իմ սիրտը Լեռներում է»

թատերական ներկայացումը Աթենքում
«Հայաստան» լրատու ցանց, Աթենք, 10.04.2012.
Հայ-հունական «Ծիածան» թատերախումբը, ապրիլի 7-ին և 8-ին, բեմականացրեց, երկար ժամանակ սպասվող, աշխարահռչակ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի՝ «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործության թատերական ներկայացումը:
Այս ներկայացումը տեղի ունեցավ հունարենով, գրողի մահվան 30–րդ տարելիցին նվիրված շրջանակներում անցկացվող միջոցառումների շարքին: Դերասան Հայկ Գսարճյանի բեմադրությամբ և Էլենի Քասեսյանի թարգմանությամբ ու կազմակերպչական աշխատանքների շնորհիվ, շուրջ մեկ ու կես ժամ տևող ներկայացումը մեծ հիացմունքով ընդունվեց հանդիսատեսների կողմից և ներկայացման մասնակից 16 դերասանները ընդունվեցին ներկաների հոտնկայս երկարատեւ ծափողջյուններով: Ներկայացման հիմնական դերերում էին՝ Ջոնի՝ Իլեկտրա Կոստոպուլու, Բեն Ալեկսանդր, Ջոնիի հայրը՝ Միխալիս Ավրատողլու, Ջասպեր Մակ Գրեգոր՝ Հովսեփ Քասեսյան, Նպարավաճառ Քոզաք՝ Մկրտիչ Պողոսյան, Ջոնիի տատը՝ Երան Թենեքեջյան:

No comments: