PanARMENIAN.Net - 11 ապրիլի 2012 - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանն ընդունել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին: Ինչպես հաղորդում է Euronews-ը, հանդիպման ընթացքում Դիլմա Ռուսեֆը քննադատել է Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները:
Նա հայտնել է, որ այդ սահմանափակումների մշտական բնույթը կարող է խորացնել ճգնաժամը Մերձավոր Արևելքում և հանգեցնել աշխարհում նավթի սակագնի զգալի աճին:
Հանդիպման մյուս թեմաներից էր աշխարհի զարգացած երկրների ֆինանսական քաղաքականության հանդեպ քննադատությունը:
Ռուսեֆը վստահ է, որ զարգացած երկրների դրամի արժողության նվազումը հանգեցրել է այդ երկրներում արդյունաբերական ապրանքի գնանկմանը: Արդյունքում պակաս զարգացած տարածաշրջաններում էժան ապրանքի մրցակցություն է առաջացել:
Thursday, April 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment