Wednesday, April 11, 2012

Դեսպան. Իրանի և Թուրքիայի հարաբերությունները կարող են հասնել ճգնաժամային իրավիճակի

Panorama.am. 10-4-2012- Իրանի և Թուրքիայի հարաբերությունները կարող են հասնել ճգնաժամային իրավիճակի: Այդ մասին իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքին տված հարցազրույցում` նշել է Պակիստանում Իրանի նախկին դեսպան Միր Մահմուդ Մուսավին: Իրանցի դիվանագետը, անդրադառնալով իրանա-թուրքական հարաբերություններում առկա տարաձայնություններին նշել է, որ եթե անհրաժեշտ դիվանագիտական խորհրդակցություններ չանցկացվեն, ապա երկկողմ հարաբերություններում առկա իրավիճակը կարող է վերածվել ճգնաժամային իրավիճակի: Անդրադառնալով Սիրիայի հարցում Թեհրանի և Անկարայի դիրքորոշումներին, դեսպան Մուսավին նշել է, որ այդ հարցում կողմերն ունեն միանգամայն այլ դիրքորոշում, ուստի նրանց հարաբերություններում առկա տարաձայնությունները երբեք չեն վերանա:

No comments: