Thursday, April 12, 2012

«ԻՍՆԱ». Բաքվի դատարանն անօրինական կերպով երկարաձգել է իրանական «Սահար» հեռուստաալիքի լրագրողի ձերբակալության ժամկետը

Panorama.am. 11-4-2012- Բաքվի դատարանն անօրինական կերպով երկարաձգել է իրանական «Սահար» հեռուստաալիքի լրագրողի ձերբակալության ժամկետը: Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը: Տեղեկատվության համաձայն` իրանական «Սահար» հեռուստաալիքի Բաքվի ներկայացուցչության ձերբակալված լրագրող Անար Բայրամլիի շահերի պաշտպան Անար Ղասեմլին հաղորդել է, որ Բաքվի «Բինագադի» շրջանի դատարանը նախօրեին հապճեպ նիստ է հրավիրել և ևս մեկ ամսով երկարաձգել է «Սահարի» լրագրողի ձերբակալման ժամկետը: Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին իրանական ԶԼՄ-ները հաղորդագրություն տարածեցին, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել են իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության և «Սահար» հեռուստաալիքի Բաքվի գրասենյակի լրագրողները, իսկ մինչ այդ Ադրբեջանից վտարվել էր Իրանի հեռուստառադիոընկերության Բաքվի գրասենյակի ղեկավարը: Միջադեպի առնչությամբ` Բաքվում Իրանի դեսպանությունը բողոքի նոտա հղեց ադրբեջանական կողմին, պահանջելով անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին, միևնույն, ժամանակ, նշելով, որ լրագրողների ձերբակալության փաստը հակասում է միջազգային նորմերին:

No comments: