Wednesday, April 11, 2012

Քոֆի Անանը Թեհրան է ժամանել՝ քննարկելու սիրիական ճգնաժամը

Tert.am. 11-4-2012- ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը երեքշաբթի ժամանել է Իրանի մայրաքաղաք՝ Սիրիայի իրավիճակի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով, հայտնում է «Ինտերֆաքս» պարբերականը՝ հղում կատարելով իրանական «ԻՌՆԱ» գործակալությանը: Օդանավակայանում Անանին դիմավորել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Հուսեյն Ամի Աբդուլահյանը: Սպասվում է, որ ՄԱԿ-ի հատուկ բանագնացը չորեքշաբթի կհանդիպի Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Ակբար Սալեհիի հետ: ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար և ներկայում հատուկ բանագնաց Անանը Թեհրան է ժամանել Թուրքիայից: Թեհրանում իր այցը կայանում է Սիրիայում չդադարող կառավարական և ապստամբ ուժերի ընդհարումների ֆոնին: Երեքշաբթի, սիրիական ընդդիմության ակտիվիստների տեղեկություններով, զինված բախումների զոհ է դարձել 30 մարդ: Հիշեցնենք, որ Քոֆի Անանի ներկայացրած ծրագրով նախատեսվում է մինչև այսօրվա վերջը բոլոր քաղաքներից հանել ծանր տեխնիկան, և ամենաուշը 48 ժամվա ընթացքում բոլոր բախումները պետք է դադարած լինեն:

No comments: