Wednesday, April 11, 2012

Իրանում իսրայելյան ահաբեկչական ցանց է բացահայտվել

Իրանի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ երկրում իսրայելական ահաբեկչական ցանց է բացահայտվել. տեղեկացնում է «ԻՐՆԱ» գործակալությունը: Նախարարության տարածած պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայել երկրի կենտրոնական հատվածներում, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում ամիսներ տևած աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել և ձերբակալել մի ամբողջ ցանց: Ցանցի անդամների մի խումբը պատրաստվել է ահաբեկչական գործողություններ իրականացնել: Նրանք ունեցել են հզոր պայթուցիկներ, հրացաններ, խլացուցիչներով ատրճանակներ և այլ զենք: Նախարարությունը տեղեկացրել է, որ նույն ցանցի մի մասը գործում է նաև հարևան երկրներից մեկում, սակայն ավելի մանրամասն տեղեկություններ չի տվել` անվտանգության նկատառումներով:

No comments: