Wednesday, April 11, 2012

Հայաստանը պարտավոր է հաղթել

Քաղաքական իշխանության ու ժողովրդավարության մասին բանավեճն ընթանում է առնվազն 400-500 տարի, համենայնդեպս, այն պրոֆեսիոնալ պլանում առաջացել է 17-րդ դարի Անգլիական հեղափոխության ժամանակաշրջանում: Բոլոր այս դարերի ընթացքում մարդկությունը վիճում ու խորհում է ժողովրդավարության ձեւաչափերի ու մոտեցումների կապակցությամբ: Ներկայիս տնտեսական ճգնաժամը, որ համակել է աշխարհը, դարձավ ժողովրդավարության ամենակոշտ մարտահրավերը, որպես կառավարման մեթոդ եւ մտածողության ձեւ: Լիովին պարզ է, որ ժողովրդավարությունը հայտնվել է ոչ միայն ճգնաժամում, այլեւ հենց ինքն է դարձել ճգնաժամի գործոն, եւ հնարավոր է՝ կարեւորագույն գործոն: Միայն տոտալ ազատական ժողովրդավարության պայմաններում կարող էր առաջանալ «բացակա արժեքի» նման ահռելի փուչիկը: Ընդ որում, շուկայի ապոլոգետները շարունակում են բողոքել իրական ժողովրդավարության բացակայությունից, որպես ներկայիս ճգնաժամի պատճառ: Միեւնույն ժամանակ, ժամանակակից շատ առաջավոր եւ նշանավոր գլուխներ արդեն հանգել են ժողովրդավարության ներկայիս ձեւերի վիճելիության ու անիմաստության մասին եզրահանգումների: Հաճախ կարելի է լսել, որ ընտրական իրավունքի ժամանակակից ձեւերը ոչ այլ ինչ են, քան «համատարած խաբեություն», եւ համաշխարհային օլիգարխիայի համար իշխանությունը պահելու միջոց: Ամրապնդվում է համոզվածությունը, որ անհրաժեշտ է «սահմանափակել» ժողովրդավարական մեթոդները, ինչը նշանակում է ընտրական համակարգի ունիվերսալության հաղթահարում, այնպիսի վայրի պրոֆանացիան, ինչպիսին է համընդհանուր ընտրական իրավունքը, փոխարինել «քաղաքականությամբ», այսինքն՝ վերադառնալ ընտրական ցենզի տարբեր ձեւերի: Ժամանակակից աշխարհում հանրային մտածողության եւ գիտակցության պրոֆանացիան հասել է նրան, որ նույնիսկ բավական կրթված շերտերը չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում քաղաքականության մեջ եւ հասարակական գործընթացներում: Կրթության ներկայիս ձեւերի տոտալ տարածումը հասարակությանը բերել է քաղաքականությանը մասնակցելու «իրավունքի» վերաբերյալ մարդկանց կեղծ պատկերացումներին, համոզվածությանը, որ քաղաքականություն հասկանալը մատչելի է, եւ իրենք կարող են պատասխանատվություն կրել ազգի ճակատագրի համար: Միեւնույն ժամանակ, բացակայում է այն բանի ընկալումը, որ այնպիսի իդեալական կերպարներ, ինչպես «պետությունը», «ժողովրդավարությունը», «հասարակությունը» ընդամենը լծակներ են արտաքին մանիպուլյացիաների համար, աշխարհը կառավարելու միջոց որոշակի էլիտաների համար, որոնց մեջ չեն մտնում եւ հնարավոր է երբեք էլ չեն մտնի պետությունների ու ժողովուրդների գերակշիռ մասի առաջատար խմբավորումները: Ժամանակն է մշակել հասարակական պայմանագրերի ձեւավորման, իրավունքներն ու պրակտիկան քաղաքական դասի պատասխանատվությանը, ավելի ճիշտ՝ քաղաքականությանը, այսինքն հասարակության մի մասին պատվիրակելու նոր պայմաններ ու մեթոդներ, որը կրում է քաղաքականություն վարելու պատասխանատվությունը: Հայաստանը գտնվում է ժողովրդավարության կիրառման մեթոդների անիմաստ որոնումներում, ինչը դասական կերպով օգտագործվում է Հայաստանի արտաքին «գործընկերների» կողմից: Սակայն, Հայաստանի հասարակության մեջ ծավալվում են տվյալ քննարկումները, որոնց պետք է աջակցել եւ ուղղորդել կառուցողական հուն: Բրուտալ գործընթացների ուժեղացումը, որոնք տեղի են ունենում ահռելի տարածքում՝ Եվրամիության արեւելյան սահմաններից մինչեւ Չինաստանի սահմաններ, ներկայիս աշխարհքաղաքական քարտեզը վերաձեւելու եւ նոր պետություններ ստեղծելու ուժի համաշխարհային կենտրոնների մտադրությունները ենթադրում են բավական վտանգավոր գործընթացներ, ներառյալ տարածաշրջանային պատերազմները: Հայաստանը կոչված է բավական կարեւոր դեր խաղալ այդ գործընթացներում, ինչը պայմանավորում է անհրաժեշտ իշխող վարչակազմի, տնտեսության եւ մոբիլիզացիոն տիպի ենթակառուցվածքների ձեւավորումը, երկրի նախապատրաստումը տվյալ հեռանկարին ու խնդիրներին: Հայաստանը չի կարող մի կողմ քաշվել տվյալ իրադարձություններից, եւ պարտավոր է հաղթել: Այդ պատճառով, պետք է իմաստավորված եւ համարժեք իրականացնել քաղաքական ու սոցիալական նախագծումը, եւ, նախեւառաջ, համապատասխան իշխող վարչակազմի ձեւավորումը: Հենց դրանում է երկրի կառավարման հարցում արժեքային համակարգը եւ հումանիստական մոտեցումները: Իգոր Մուրադյան

No comments: