Wednesday, April 11, 2012

Թուրքերը պատրաստում են սեփական անօդաչու թռչող սարքը

HayNews.am. 11-4-2012- Թուրքական Turkish Aesrospace Industries (TAI) բանակցություններ է սկսել Թուրքիայի պաշտպանության նախարարության հետ` 10 Anka տիպի անօդաչու թռչող սարքերի մատակարարման վերաբերյալ: Հնարավոր գործարքի գումարը չի նշվում: Ներկայումս TAI-ն իրականացնում է անօդաչու թռչող սարքի ամառային փորձարկումները: Հունիսին կփորձարկվեն նաև նրա մարտական հնարավորությունները: Anka-ն ունակ է թռչել 9,1 կմ բարձրության վրա և օդում մնալ 24 ժամ: Այն կարող է բարձրացնել 250 կգ, իսկ նրա քաշը կազմում է 1,5 տոննա: Առաջին անգամ թուրքական անօդաչու թռչող սարքը հանրությանը ներկայացվել էր 2010 թվականին: Այս ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 107 մլն դոլար: Նշվում է, որ սարքերը ցանկանում է գնել նաև Եգիպտոսը:

No comments: