Wednesday, April 11, 2012

«Der Standard»» Ռուսական ՌԼԿ-ն կբարձրացնի Հայաստանի ռազմավարական նշանակությունը

Panorama.am. 10-4-2012- «Ռուսաստանը, հնարավոր է, հրաժարվի Ադրբեջանում գտնվող խոշոր ռադիոլոկացիոն կայանից և տեղափոխի հարևան Հայաստան, մոտեցնելով այն ՆԱՏՕ-ի սահմաններին և Տավրյան լեռներում ամերիկացի զինծառայողների կողմից տեղակայված նոր ՌԼԿ-ին: ՀՀՊ համակարգերի շուրջ ռուս-ամերիկյան ճգնաժամը, որը Բուշ կրտսերի վարչակազմից մնացած նվերն էր, նախկինի նման հեռու է հանգուցալուծումից: Ավելի շուտ, ընդհակառակը՝ Վլադիմիր Պուտինի վերադարձը Կրեմլ առավել սաստկացնում է հրթիռային վահանին և ռադարներին ուղղված հռետորաբանությունը», - ասված է «Der Standard» պարբերականում հրապարակված Մարկուս Բայայի հոդվածում: «Ինոպրեսսայի» փոխանցմամբ, հոդվածում նշվում է, թե Ադրբեջանում գտնվող Գաբալայի ՌԼԿ-ից հրաժարվելու ռուսական կողմի պատճառ կարող է հանդիսանալ վարձակալության սակագնի թանկացումը, ինչի մասին Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն հայտարարել էր փետրվար ամսին: Հեղինակի խոսքերով, վարձակալության գումարը աճելու է 7-ից մինչև 300 մլն. դոլարի չափով: «Հայաստանում ռուսական բանակի նոր ՌԼԿ-ի կառուցումն անվտանգության քաղաքականության տեսանկյունից վատ միտք չէ: Այդպիսով, հնարավոր կլիներ մեծացնել այդ երկրի ռազմավարական նշանակությունը, որը հիմնականում մեկուսացված է (հարևան 4 պետություններից 2 փակ են պահում սահմանը)», - ասված է հոդվածում: «Ադրբեջանից արդեն բողոքներ են հնչում՝ կապված ՌԼԿ-ից ստացվող տեղեկատվության սակավության մասին, մասնավորապես, բազայում ծառայություն իրականացնող ռուսական զինվորների քանակի, ինչպես նաև դիտարկման օբյեկտների վերաբերյալ: Բացի այդ, ՆԱՏՕ-ին հակադրված նոր խոշոր ՌԼԿ-ն, ադրբեջանցիների կարծիքով, երկիրը կներքաշի Արևմուտքի և Արևելքի միջև ընթացիկ դիմակայության հորձանուտ, ինչը դեմ կլինի այդ երկրի շահերին», - գրում է հոդվածի հեղինակը:

No comments: