Wednesday, June 6, 2012

Կայացել է Հիլարի Քլինթոնի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ

Tert.am. 6-6-2012- Ադրբեջանում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպում է ունեցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես տեղեկացնում է SalamNews-ը, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, էներգետիկ ոլորտում համագործակցության, ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր: ԱՄՆ պետքարտուղարն ու Իլհամ Ալիևը խոսել են նաև Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման հարցերից: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հիլարի Քլինթոնը տարածաշրջանային այցի շրջանակներում եղել է նաև Հայաստանում և Վրաստանում:

No comments: