Wednesday, June 6, 2012

«Ադրբեջանը կարևոր դեր ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում». Ռոլանդ Կոբիա

1in.am. 6-6-2012- Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն Ադրբեջանին համարում է կարևոր գործընկեր տվյալ տարածաշրջանում: Այս մասին Բաքվում տեղի ունեցող Caspian Oil and Gas 19-րդ միջազգային ցուցահանդեսի ժամանակ էներգետիկ հարցերով եվրոկոմիսար Գյունթեր Օթթինգերի անունից հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան. «Անկախության տարիներին Ադրբեջանի տնտեսությունը մեծ զարգացում է ապրել, և ներկայումս երկիրը նավթի ու գազի առաջատար մատակարար է: Ադրբեջանը կարևոր դերակատարություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից: Եթե մի շարք հարցեր կարգավորվեն, ապա «Անդրանատոլիական» գազատարը (TANAP) կհամապատասխանի դեպի Եվրոպա գազի փոխադրման պահանջներին: Ներկայումս ԵՄ-ը փորձում է կարգավորել Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև բանակցությունները («Անդրկասպյան» գազատար) և ընդլայնել գազի փոխադրման հնարավորությունները: Եվրոպան ցանկանում է դառնալ կայուն գնորդ»:

No comments: