Wednesday, June 6, 2012

Սաֆար Աբիևը Հայրի Քըվրըքօղլուի հետ քննարկել է Ղարաբաղյան հիմնախնդիրը

1in.am. 6-6-2012- Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևն ընդունել է Ադրբեջան այցելած Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հայրի Քըվրըքօղլուին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական կապերն ու համագործակցությունը: Կողմերն անդրադարձել են ռազմական կրթական համակարգում իրենց կապերը նոր մակարդակի բարձրացնելու հարցին: Աբիևն ու Քըվրըքօղլուն քննարկել են նաև Ղարաբաղյան հիմնախնդիրը և տարածաշրջանում ստեղծված ներկայիս իրավիճակը: Նրանց հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը:

No comments: