Thursday, June 7, 2012

«Hürriyet Daily News». Քլինթոնի այցը Հարավային Կովկաս ուղղվա՞ծ է ռուսների դեմ

News.am. 7-6-2012- NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «Hürriyet Daily News»- ում Մուրատ Յետկինի հոդվածը` որոշ կրճատումներով. ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հարավային Կովկաս տեղի է ունենում սիրիական ճգնաժամի գագաթնակետին: Լավ է, որ ԱՄՆ-ն սկսել է ուշադրություն դարձնել ղարաբաղյան խնդրի վրա: Սակայն Քլինթոնի այցը անխուսափելիորեն շոշափում է այլ ոլորտներ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ԱՄՆ արտաքին քաղաքականության համար, որոնք նաեւ Ռուսաստանի հետաքրքրության շրջանակում են: Հենց Քլինթոնը ժամանեց տարածաշրջան, բախումներ սկսվեցին ադրբեջանական եւ հայկական զինված ուժերի միջեւ սահմանամերձ շրջաններում: Երեւանում Քլինթոնի հայտարարությունը «առանց որեւէ նախապայմանի» արձանագրություններ ստորագրած Թուրքիայի եւ Հայաստանի մասին, մերժվեց Անկարայի կողմից: Բացի այդ, Վրաստանում նրա հայտարարությունը, որում բողոք է հայտնվում Ռուսաստանին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ, բացարձակապես չեն գոհացնում Մոսկվային: Սակայն միշտ էլ կա միջազգայի գործերին նայելու ավելի քան մեկ միջոց. ԱՄՆ պետքարտուղարը գտնվում է Հարավային Կովկասի երկրներում, որոնք Մոսկվայի կողմից դեռեւս դիտարկվում են որպես հետնաբակ, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմավարական կարեւոր այց է կատարում Չինաստան այն ժամանակ, երբ Չինաստանը վրդովմունք է հայտնում Խաղաղ օվկիանոսում ամերիկյան ռազմածավային ներկայության մեծացման առումով: Պուտինը հայտարարություն է անում ոչ միայն Կովկասի, այլեւ Սիրիայի վերաբերյալ, որտեղ Ռուսաստանը մնում է միակ գերտերությունը Բաշար Ասադի թիկունքին` բացի Իրանից: Սա մեկ այլ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչ է կատարվում ներկայումս տարածաշրջանում: Իրավիճակը Սիրիայում չի կարող հավերժ շարունակվել, ինչպես ընթանում է հիմա:

No comments: