Wednesday, June 6, 2012

«The New Yourk Times». Ադրբեջանին վրդովեցնում է Իրանի՝ ԼՂ հակամարտության հարցում Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը

Panorama.am. 6-6-2012- Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի և Իրանի միջև լարված հարաբերություններն էլ ավելի են վատթարացել՝ Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցության ֆոնին: Այս մասին տեղեկացնում է «The New York Times» պարբերականը: «Անցած շաբաթ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին արգելեցին մուտք գործել Ադրբեջան: Այդ ամենից հետո երկու երկրները հետ կանչեցին իրենց դեսպաններին: Մարտին, որը կարելի է համարել լարված հարաբերությունների գագաթնակետը, Ադրբեջանի իշխանությունները ձերբակալեցին 22 անձանց՝ նրանց մեղադրելով այն բանում, որ նրանք Իրանի կողմից աջակցություն են ստացել՝ սպանելու ամերիկացի և Իսրայելցի դիվանագետներին»,-նշված է հոդվածում: «Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները շատ լարված են»,- նշել է «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի (Բաքու) տնօրեն Էլհան Շահինօղլուն: «Պաշտոնապես Ադրբեջանը հայտարարում է, որ ցանկանում է չեզոք դիրքորոշում պահպանել Ւրանի միջուկային ծրագրի հարցում: Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ ամրապնդելու Իսրայելի հետ ռազմական կապերը: Երկու կողմերը հերքում են այն տեղեկությունները, որ Ադրբեջանը թույլ տվել է Իսրայելին մուտք գործել իր ռազմական բազաներ՝ վերահսկողություն պահպանելով Իրանի նկատմամբ: Արևմուտքի հետ կապերը միայն այն գործոններից մեկն է, որով սրվում են Իրան-Ադրբեջան հարաբերությունները: Ադրբեջանին երկար ժամանակ արդեն վրդովեցնում է այն հանգամանքը, որ Իրանը աջակցություն է ցուցաբերում իր երդվյալ թշնամի՝ Հայաստանին, Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի հարցում»,- նշված է հոդվածում:

No comments: