Thursday, July 19, 2012

BBC-ն անդրադարձել է Արցախի ընտրություններին

Tert.am. 19-7-2012- Արցախի նախագահական ընտրություններին է անդրադարձել բրիտանական BBC-ն: «Հիմնականում էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը 1991 թ-ին Խորհրդային միության փլուզումից հետո դուրս եկավ Ադրբեջանի կազմից և անկախություն ձեռք բերեց: Ադրբեջանն այս ընտրությունները «պրովակացիա» է որակում և մտավախություն կա, որ լայնածավալ հակամարտությունը կվերսկսվի»,- գրում է բրիտանական լրատվամիջոցը: «Մենք ունենք բոլոր հիմքերը` աշխարհին ասելու, որ մենք անցկացնում ենք օրենքին համապատասխան ընտրություններ: Մենք կարող ենք ասել, որ չկա ոչ մի տարբերություն մեր և ժողովրդավար Եվրոպայի միջև»,- ասել է ԼՂՀ ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը: Չնայած դրան, Եվրոպային Միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել էր, որ ԵՄ-ը չի ճանաչում ԼՂ ընտրությունները: Կողմերի միջև հրադարդարի համաձայնագիրը կնքվել է 1994 թ-ին, բայց անցնող ամիսների ընթացքում սահմանին ճնշումը բարձր էր: «Երկու կողմերը զբաղված են սպառազինությունների մրցավազքով և ավելի բարդ զինամթերիքի ձեռքբերմամբ»,- տարածաշրջանից տեղեկացրել է BBC-ի թղթակիցը: Նա հավելել է, որ բաց հակամարտությանը ցանկացած վերադարձ այս անգամ ավելի կործանարար հետևանքներ կունենա, մասնավորապես եթե տարածաշրջանի դաշնակիցները, ինչպես Ռուսաստանն ու Թուրքիան ընդգրկվեն դրա մեջ:

No comments: