Փարիզից ազատ լրագրող Ժան Էսքիյանը «Ազգ»-ին տեղեկացնում է, որ Փարիզի մերձակա Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ Ռնե Ռուքեն կոչ է արել Ֆրանսիայի Սենատին ընդունել օրենք, որով պատժամիջոցներ են սահմանվում Հայոց ցեղասպանությունը հերքողների դեմ: Իր հերթին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ալեն Մարեյքսը պատասխանելով պատգամավորի հարցերին նշել է, որ կառավարության դիրքորոշումը պարզ է եւ հասկանալի, որ այդ օրենքը (ցեղասպանությունը հերքողների դեմ պատժամիջոցի) չի քննարկվելու: Ըստ Ֆրանսիայի արդարադատության նախարարի, իրենք այսպիսով ցանկանում են խրախուսել հայ-թուրքական երկխոսությունը: Հայտարարվում է, որ ֆրանսահայությունը պատրաստվում է դեկտեմբերի 10-ին ցույց կազմակերպել Սենատի առաջ:
Saturday, December 6, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment