Հայաստանի բնակչության մեծ մասը (82 տոկոս) կարծում է, որ իրենց բարեկամ երկիրը Ռուսաստանն է, 16 տոկոսը` Վրաստանը, իսկ 1 տոկոսը` Ադրբեջանը: Հայաստանի քաղաքացիներն (67 տոկոս) ավելի շատ հակված են Ռուսաստանի հետ միության ստեղծման գաղափարին, իսկ 24 տոկոսը հայտարարել են, որ որեւէ անհրաժեշտություն չկա ինչ-որ միավորման: Նման տվյալներ գրանցվել են հասարկական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքում:
Ռուսաստանի բնակիչների 48 տոկոսը բարեկամ երկիր համարում են Բոլոռուսը: Ռուսների 33 տոկոսը դրական են վերաբերվում նաեւ Ղազախստանին, 22 -ը` Ուկրաինային: Բացի այդ, բնակչության 37 տոկոսը կողմ է Ռուսաստանի եւ Բելոռուսի, 29 տոկոսը` Ուկրաինայի, 24-ը` Ղազախստանի հետ միջպետական համագործակցության ամրապնդմանը: Վրաստանի բնակչության 69 տոկոսը բարեկամ երկիր է համարում Ուկրաինան, 41 տոկոսը` Ադրբեջանը: Յուրաքանչյուրը 5-րդը բարեկամ երկիր է համարում Լիտվիան եւ Լատվիան:
Ադրբեջանի բնակչության 39 տոկոսը հայտարարել են, որ ԱՊՀ եւ Բալթյան ոչ մի երկիր չեն հանդիսանում իրենց բարեկամ: Բայց եւ այնպես, բնակչության 21 տոկոսը բարեկամ են համարում Վրաստանը, 20 տոկոսը` Ուկրաինան, 4-ական տոկոս` Մոլդովան, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Լիտվիան եւ Լատվիան: Բնակչության մեծ մասը (31 տոկոս) դրական են վերաբերվում Թուրքիայի հետ միության ստեղծմանը:
Աղբյուր` Panorama.am
Saturday, December 6, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment