
ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Ալեքսանդեր Ստուբը Ռոյթեր գործակալությանն ասել է, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը կքննարկվի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի դեկտեմբերի 4-5-ը Հելսինկիի նիստի ժամանակ։ Ստուբը չի բացառել, որ այս հանդիպման ժամանակ կընդունվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ «տարածաշրջանային հռչակագիր»:Հիշեցնենք, որ նիստին մասնակցելու համար Հելսինկի է մեկնել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով հանդիպելու է Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի հետ:
No comments:
Post a Comment