Sunday, August 9, 2009

Ռուսաստանում այս տարի ազգայնականների հարձակումների հետեւանքով սպանվել է 39 մարդ

08.08.2009 Ռուսաստանյան «Սովա» հետազոտական կենտրոնի տվյալներով` տարվա սկզբից երկրում այլատյացության հողի վրա կատարվող հանցագործություններից 39 մարդ է սպանվել, 191-ը վիրավորվել է:Կենտրոնի ղեկավար Գալինա Կոժեւնիկովայի փոխանցմամբ` այլազգիների վրա ամենաշատ հարձակումները կատարվում են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ Նիժնի Նովգորոդում:Իրավապաշտպանները կանխատեսում են, որ աշնանը Ռուսաստանի մեծ քաղաքներում կավելանան ազգայնականների հարձակումները, եւ իշխանություններին կոչ են անում ակտիվացնել պայքարը նրանց դեմ:

No comments: