Monday, August 10, 2009

Եվրոպան սահմանափակում է ոսկու վաճառքի ծավալները

Tert.am.10-8-09- Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) պայմանավորվածություն է ձեռք բերել Եվրոպայի մյուս կենտրոնական բանկերի հետ առաջիկա 5 տարիների համար ոսկու վաճառքների ծավալը 2 հազ. տոննան չգերազանցելու շուրջ։ Հաջորդ հինգ տարում ոսկու տարեկան վաճառքները չեն գերազանցելու 400 տոննան։ Համաձայնագիրը ստորագրվել է ԵԿԲ, եվրոգոտու 16 ԿԲ-ների, Շվեդիայի ԿԲ և Շվեյցարիայի ազգային բանկի միջև։ Այս մասին ասվում է ԵԿԲ հաղորդագրության մեջ, որտեղ հատուկ շեշտվում է, որ ոսկին շարունակում է մնալ համաշխարհային արժութային պահուստների կարևորագույն բաղադրիչը։ Նոր համաձայնությունը ուժի մեջ է մտնելու 2009թ. սեպտեմբերի 27-ից՝ եվրոպական ԿԲ-ների միջև նախորդ համաձայնագրի վավերականության ժամկետը լրանալուց անմիջապես հետո։ Եվրոպական ԿԲ-ները «ի գիտություն են ընդունում» նաև Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից 403 տոննա ոսկու վաճառքի մտադրությունը և կարծում, որ վաճառքի այս ծավալները կարող են ներառվել ընդունված սահմանափակումներում։

No comments: