Sunday, August 9, 2009

ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ծանոթ չեն տարածաշրջանի հակամարտությունների առանձնահատկություններին

/PanARMENIAN.Net/ 08.08.2009 - Ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը չի վատթարացնի հայ-ռուսական հարաբերությունները, հակառակը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սանքտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրման կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: «Հայաստանն ընդգրկված չէ South Stream եւ Nabucco նախագծերում` միայն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարդ հարաբերությունների պատճառով»,-ասել է ռուս վերլուծաբանը: Ըստ նրա, նախագծերի մասնակիցները միայն կշահեն, եթե Հայաստանը մասնակցի նախագծերին: «Տեսականորեն Հայաստանը կարող է մասնակցել, սակայն այպես թե այնպես, նա լիարժեք մասնակցություն չի ունենա»,-ասել է Սոտնիչենկոն: Նա նաեւ ընդգծել է, որ տարածաշրջանի հակամարտությունների հանգուցալուծումը բավականին բարդ հարց է: «Ամենագլխավորն այն է, որ թույլ չտրվի, որպեսզի ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն եւ նույնիսկ ԵՄ-ն միջամտեն որեւէ հարցի կարգավորմանը տարածաշրջանում, քանի որ ծանոթ չեն հակամարտությունների առանձնահատկություններին»,-ասել է փորձագետը: Թուրքիայի ու Ռուսաստանի վարչապետները օգոստոսի 7-ին Անկարայում համաձայնագիր են ստորագրել գազային եւ նավթային ոլորտներում համագործակցության մասին:

No comments: