/PanARMENIAN.Net/ 08.08.2009 - «Հայաստանի նախագահի կողմից հայ-թուրքական փոխհարաբերությունների կարգավորման հարցում ժամանակային ժամկետների հայտարարումը ճիշտ էր»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
Ս.Սաֆարյանի խոսքով, Հայաստանի ղեկավարությունը բանակցությունների սկզբից ի վեր մոռացել է կարեւոր հանգամանքի` ժամանակի գործոնի մասին, ինչին ուշադրություն դարձնելու կոչ միշտ անում էր «Ժառանգություն» կուսակցությունը: Նա նաեւ ընդգծել է, որ իր վերջին հայտարարությամբ այն մասին, որ իր այցը Թուրքիա կկայանա միայն սահմանների բացումից կամ ՀՀ արգելափակումը հանելու ուղղությամբ իրական քայլերի իրականացումից հետո, Հայաստանի նախագահը շտկեց իրադրությունը:
Sunday, August 9, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment