Monday, August 10, 2009

Մայքլ Ջեքսոնի դստեր «նոր հոր» մասին լուրերը հերքվեցին

Tert.am.10-8-09- Մայքլ Ջեքսոնի մտերիմ ընկեր, դերասան Մարկ Լեսթերը երգչի դուստր Փերիսի հայրը չէ: Այս մասին հաղորդում է People-ը` հղում կատարելով Ջեքսոնի ընտանիքի փաստաբան Լոնդելլա ՄաքՄիլանին: «Դրանք պարզապես դատարկ խոսքեր են, որոնք որևէ հիմնավորում չունեն»,- հայտարարել է ՄաքՄիլանը: Ջեքսոնի ընտանիքի հարազատներից մեկը տեղեկացրել է, որ Լեսթերը երբեք չի հավակնել Փերիսի հայրությունը ստանալուն և չի պատրաստվել ԴՆԹ թեստ անցնել: Փաստաբանի խոսքերով` հանգուցյալ երգչի խոսքերը մամուլում սխալ մեկնաբանություն են ստացել: Ամեն դեպքում, նույն աղբյուրը հայտնել է, որ Լեսթերն իրոք Մայքլ Ջեքսոնին է տվել իր սերմնաբջիջը: «Նրանք պարզապես սխալ են փոխանցել Լեսթերի խոսքերը: Նա երբեք չի հայտարարել, որ Փերիս Ջեքսոնի հայրն է»,- հաղորդել է People-ի զրուցակիցը: Թե երբ և ինչ նպատակով է Ջեքսոնի ընկերը տրամադրել իր սերմնաբջիջը, զրուցակիցը չի ճշտել, սակայն նշել է, որ այդ դեպքը չի համընկնում Փերիսի բեղմնավորման ժամանակաշրջանի հետ: Հիշեցնենք, որ News of The World-ը օրերս հրապարակել էր Լեսթերի հետ հարցազրույցը, որում Մայքլ Ջեքսոնի երեխաների կնաքհայրը հաղորդել էր, որ հենց ինքն է փոփ-թագավորի դստեր՝ Փերիսի կենսաբանական հայրը:

No comments: