Tuesday, August 11, 2009

Դավութօղլուն ցանկանում է կարգավորել հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունները

Tert.10-8-2009- ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն տեղական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանը հանդիսանում է Թուրքիայի համար մեկ առևտրային գործընկերը, և երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 40 միլիարդ դոլար: Ինչպես հաղորդում է Anatolia News Agency-ն, Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան և Ռուսաստանը ստորագրել են մաքսային համաձայնագրեր, որոնք կլուծեն երկու երկրների միջև առկա մաքսային խնդիրները: Հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարն անդրադարձել է հայ–թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Նա նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը անպայմանորեն կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Մենք պետք է խուսափենք Սևծովյան և Կովկասյան տարածաշրջանները ռիսկային գոտիներ դարձնելուց»,- ասել է նա: Թուրքիայի ԱԳ նախարարն ավելացրել է, որ Կովկասում իր երկրի առաջնահերթություններից է Թուրքիայի և Հայաստանի միջև, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիան վճռական է տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում և նշել, որ կողմերի միջև բանակցություններն ընթացքի մեջ են: «Պաշտոնական Թուրքիան համոզված է, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

No comments: