Tuesday, August 11, 2009

Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը պնդում են, որ Բրայզան արդեն դեսպան է նշանակվել Ադրբեջանում

/PanARMENIAN.Net/ 10.08.2009- ԱՄՆ Պետքարտուղարի խորհրդականի նախկին տեղակալ Մեթյու Բրայզան հրաժեշտի այցով ժամանել է Թբիլիսի: Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվության համաձայն, Բրայզան Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանից է ստացել նշանակումը: Թբիլիսի իր կատարած այցի շրջանակներում Մեթյու Բրայզան հանդիպել է Վրաստանի կառավարության, ինչպես նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հետ, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:

No comments: