Tuesday, August 11, 2009

Այսուհետ Մեծ Բրիտանիայի թագուհուն կարելի է մեջքով կանգնել

Tert.10-8-2009- Բրիտանական միապետությունը զրկվել է թագավորական ընտանիքի ավանդույթներց մեկից: Խոսքն այն ավանդույթի մասին է, համաձայն որի դիվանագետները, հյուրերը, ծառաները պարտավոր էին միապետի հետ խոսելուց հետո հեռանալ` շարունակելով նայել նրան:Դարերից եկած այս ավանդույթը չեղյալ համարել հաջողվել է իրավաբանների ճնշման ներքո: Նրանք Եղիսաբեթ 2-րդին նախազգուշացրել են, որ եթե ինչ-որ մեկը ետ-ետ քայլելիս ընկնի, ապա թագուհին կարող է կանգնել դատարանի առջև:

No comments: