Tuesday, August 11, 2009

Հայաստանում շատացել են ամուսնությունները

Հանրապետությունում 2009 թ. առաջին կիսամյակում գրանցվել է 8.911 ամուսնություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.6 տոկոսով: Իսկ ամուսնալուծությունների թիվը 1411 է` նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազելով 4 տոկոսով: 2009 թ. հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցված 1000 ամուսնական զույգերի դիմաց արձանագրվել է ամուսնալուծության 158 դեպք` 2008-ի նույն ժամանակահատվածում` 169. այս մասին «Արմենպրես»-ին ասել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

No comments: