Tuesday, August 11, 2009

Հայաստանի հարավում ծրագրվում է միջազգային օդանավակայան կառուցել

/PanARMENIAN.Net/ 10.08.2009- Հայաստանի հարավում` Գորիս քաղաքի մերձակայքում, ծրագրվում է միջազգային օդանավակայան կառուցել: Այդ մասին Ջերմուկ հանգստյան գոտում լրագրողներին է հայտնել Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: ընդ որում նա օդանավակայանի շինարարության կոնկրետ ժամկետներ չի նշել, քանի որ դրանք կնշանակվեն միայն նախագծային աշխատանքների ավարտից հետո: Ընդ որում, նախագծի մշակումը կսկսվի հետազոտական աշխատանքներից հետո միայն: Պատասխանելով Ջերմուկ քաղաքում միջազգային օդանավակայան կառուցելու մասին հարցին` Նարեկ Սարգսյանը նշել է, որ հաշվի առնելով Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարությունը, Ջերմուկում նման անհրաժեշտություն չկա, քաղաքը միայն փոքր օդանավակայանի եւ ուղղաթիռային հրապարակի կառուցման կարիք ունի:

No comments: