Wednesday, March 31, 2010

Մինսկի խմբի համանախագահների հերթական հայտարարությունը

Tert.am. 30-3-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) իրենց համատեղ հայտարարությամբ ամփոփել են մարտի 26-29-ը Երևան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցերի արդյունքները։ Ինչպես ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հաղորդագրությունում, մարտի 27-ին նրանք Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ներկայացրել են բանակցային գործընթացի ներկայիս վիճակը։ Նրանք անդրադարձել են մարտի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումներին՝ նվիրված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ հայկական կողմի առաջարկների քննարկմանը։ Ինչպես ասվում է հայտարարությունում, հայաստանյան այցի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ունեցել են նաև մի շարք առանձին երկկողմ հանդիպումներ։ Կողմերի և համանախագահների միջև փարիզյան և տարածաշրջանային վերջին հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գոհունակությամբ նշել են կողմերի հավատարմությունը Մադրիդյան սկզբունքների շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորմանը։

No comments: