Wednesday, March 31, 2010

ԻՍՐԱՅԵԼՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՊՏԱԿԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ` ՀԻՇԵՑՆԵԼՈՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«ԱԶԳ», 31-03-2010- Իսրայելի խորհրդարանում` Քնեսեթում, ապրիլին քննարկման է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Նման նախաձեռնությամբ հանդես է գալու «Մերեց» խմբակցության նախագահ Խաիմ Օրոնը: Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հետ առանձնակի հույսեր չի կապում հայ-իսրայելական հարաբերությունների փորձագետ Արտակ Գրիգորյանը . «Որ Հայոց ցեղասպանության հարցը քննարկվելու է Քնեսեթում, չի նշանակում, թե Իսրայելի պետական քաղաքական մոտեցումներն այս հարցի նկատմամբ որոշակի փոփոխության են ենթարկվել: Ճիշտ է, Իսրայելի գիտական շրջանակները հայամետ կեցվածք ունեն, սակայն երբ հարցը գիտական հարթությունից տեղափոխվում է քաղաքական, պատկերը փոխվում է, քանի որ առաջին պլանում շահերն են»: Վերջին շրջանում թուրք-իսրայելական հարաբերությունների վատացումն էլ այդ հարցում լուրջ եւ բեկումնային քայլեր չի կատարի: «Ընդամենը կբարձրանա հակաթուրքական տրամադրությունների չափաբաժինը, հայամետ տրամադրություններ կարտահայտեն, հերթական անգամ մի թեթեւ ապտակ կտան Թուրքիային` սպառնալով ճանաչել ցեղասպանությունը: Սակայն իրատեսական չէ, որ Հայոց ցեղասպանության հարցը կքննարկվի Քնեսեթում: Այսօր Իսրայելը դեռեւս պատրաստ չէ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»:

No comments: