Wednesday, March 31, 2010

Դիարբեքիրի քաղաքապետը խնդրում է հայերին վերադառնալ իրենց հողերը

News.am. 30-3-2010- Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի մշակույթի կենտրոնում կազմակերպվել է հայկական երաժշտության երեկո, որի ընթացքում արվեստագետ Մուստաֆա Իլհանը մի շարք ստեղծագործություններ է ներկայացրել ունկնդիրներին: Ստեղծագործությունները կատարվել են դուդուկի հնչյունների ներքո, իսկ պրոյեկտորով ցուցադրվել են Հրանտ Դինքի կյանքից հատվածներ: Երեկոյի ընթացքում հիշատակվեց նաեւ անցյալ տարի կյանքից հեռացած հայազգի Արամ Տիգրանը, ում աճյունը թուրքական իշխանությունները թույլ չտվեցին ամփոփել Դիարբեքիրում: Բեմահարթակ հրավիրված Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրը եւ ամբողջ դահլիճը ձայնակցել են Արամ Տիգրանի «Լուսնի գեղեցկուհի» երգը կատարող Մուստաֆա Իլհանին: Օսման Բայդեմիրը շնորհավորել է երգերը կատարող Մուստաֆա Իլհանին եւ դուդուկահար Օնդեր Ըշըքին եւ նրանց ծաղիկներ նվիրել: «Մոտ անցյալում Դիարբեքիրում հայերը կարեւոր մի հատված էին կազմում: Ցավոք, մենք նրանց կորցրեցինք: Բայց միայն գնացողները չեն կորցրել, ովքեր տառապանքներ են կրել եւ ստիպված հեռացել, նաեւ մենք ենք կորցրել: Նրանք իրենց հետ տարան լիությունը եւ հաջողությունը: Ձեզնից խնդրում եմ, վերադարձեք ձեր հողերը»,-նշել է Դիարբեքիրի քաղաքապետը:

No comments: