Saturday, May 8, 2010

Ամերիկահայերը պատրաստվում են մասնակցել Ախթամարի Ս. Խաչ եկեղեցում իրականացվելիք պատարագին

News.am. 7-5-2010- Լոս Անջելեսի բազմաթիվ ամերիկահայեր պատրաստվում են այս տարվա սեպտեմբերի 12-ին մասնակցել կրոնական արարողությունների համար բացվող Վանի Ախթամար կղզու Ս. Խաչ եկեղեցում Վարագա Խաչին նվիրված պատարագին: Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Հաքան Թեքինը նշել է, որ բազմաթիվ հայեր հետաքրքրված են անպայման ներկա լինել Ախթամարի Ս. Խաչի բացմանը եւ արդեն ամրագրել են ինքնաթիռի տոմսեր եւ հյուրանոցային համարներ Վանում:Նշենք, որ Թուրքիայի Մշակույթի նախարարությունը թուլյատրել է տարին մեկ անգամ կրոնական արարողություններ իրականացնել Վանի Ախթամար կղզու Ս. Խաչ եկեղեցում: Սեպտեմբերի 12-ի առաջին պատարագի նախապատրաստության համար ապրիլի կեսին Վան էր ժամանել Պոլսո հայոց պատրիարքարանի Հոգեւոր խորհրդի առաջնորդ, արք. Արամ Աթեշյանը, ում Վանի նահանգապետը վստահեցրել էր, որ հայերին Վանում սպասվում է հյուրընկալ ընդունելություն:

No comments: