Saturday, May 8, 2010

Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթեցին պահպանողականները

Panorama.am. 8-5-2010- Նախօրեին Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրություններին հաղթանակ է տարել պահպանողական կուսակցությունը` ընդհանուր առմամբ ձեռք բերելով 306 մանդատ: Գործող վարչապետ Գորդոն Բրաունի լեյբորիստական կուսակցությունը վաստակել է 258, իսկ լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունը` 57 մանդատ: Այս մասին տեղեկացնում է ԲԻԲիՍի (BBC) հեռուստառադիոընկերությունը: Ավելի վաղ հայտարարվել էր, թե պահպանողականների առաջնորդ Դեյվիդ Քեմերոնը պատրաստակամություն էր հայտնել լիբերալ-ժողովրդավարական կուսակցության հետ նոր կառավարություն կազմելու առաջարկով քննարկումներ անցկացնել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն բացարձակ մեծամասնություն չի ձևավորվել, նույնատիպ հայտարարություն էր տարածել նաև Բրաունը լեյբորիստական կուսակցության անունից:

No comments: