Saturday, May 8, 2010

ԼՂՀ ԱԺ ընտրությունների նախընտրական կարգախոսները

Report. 7-5-2010- Մայիսի 23-ին ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններ են, նախընտրական քարոզարշավը սկսվել է ապրիլի 19-ից: Ընտրություններին մասնակցում են չորս քաղաքական ուժեր` «Արցախի Ժողովրդավարական» կուսակցությունը, որի 32 հոգանոց համամասնական ցուցակը գլխավորում է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, «Ազատ Հայրենիք»-ը, որի համամասնական ցուցակը գլխավորում է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, իսկ մյուս երկուսն ընդդիմություն են` ՀՅԴ-ն ու Արցախի կոմունիստները: «Արցախի ժողովրդավարական կուսակցության կարգախոսն է` «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը Արցախի ժողովրդի կուսակցությունն է»: ԼՂՀ վարչապետի կուսակցությունը հանդես է գալիս «Խաղաղություն և ժողովրդավարություն կարգախոսով»: Քվեաթերթում չորրորդ համարի տակ հանդես եկող ՀՅԴ կուսակցության կարգախոսն է` «Հաղթական խաղաղություն ամբողջական Արցախով», իսկ ահա Արցախի կոմունիստների երեք հիմնական կարգախոսներ ունեն` «Արցախին` անկախության միջազգային ճանաչում և իրավական ժողովրդավարություն», «Ժողովրդին` աշխատանք և բարեկեցիկ կյանք», «Հասարակությանը` իրավունքի գերակայություն և սոցիալական արդարություն»: Կոմունիստները Արցախում, ըստ կուսակցության առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանի, մասնակցում են երկրորդ անգամ, քանի որ կոմկուսը որպես քաղաքական ուժ վերականգնվել է 2001 թվականին:

No comments: