Saturday, May 8, 2010

Գյուլն ունկնդրել է «Սարը գելինը» հայերենով

Haynews.am. 7-5-2010- Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet պարբերականը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով մեկնել էր թուրք հայտնի բանաստեղծ Յունուս Էմրեի ծննդավայր` Էսքիշեհիր` վերջինիս նվիրված միջոցառումներին մասնակցելու, ունկնդրել է «Սարը գելին» հայկական երգը հենց հայերենով: Թուրքիայում անչափ սիրված հայկական «Սարը գելին» երգը ի պատիվ Գյուլի կատարել է Անթաքիայի «Քաղաքակրթությունների երգչախումբը»: Նշենք, որ հայկական «Սարը գելին» մեղեդին փորձում են «սեփականացնել» նաև ադրբեջանցիներն ու հենց թուրքերը:

No comments: