Friday, May 7, 2010

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱՆԵԼ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ

Lragir.am-Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը մայիսի 7-ին անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի որսորդության խնդրին, ասել է. “Ռոբերտ Քոչարյանն այն մարդն է, որն այս երկրին հասցրել է անվերականգնելի վնաս”: Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանը պետք է հեռացվի Հայաստանի նախագահների ցուցակից: “Որովհետեւ այն վնասը, որը հասցվել է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տասնամյա ընթացքում Հայաստանին, վերականգնելի չէ”, ասում է Շիրխանյանը: Նա բերում է Արգենտինայի օրինակը, նշելով, թե 1983 թվականին այդ երկրի ժողովուրդը որոշեց ուղղակի հիշողությունից ջնջել իր պատմության նախորդ 7 տարիները, որի ընթացքում կառավարող ռեժիմը միայն 30 հազար մարդ ուղղակի ծովն էր գցել օդանավից: “Մոռացության պետք է տրվի: Մենք չունենք ուրիշ տարբերակ, այդ արածների դիմաց (Ռոբերտ Քոչարյանի) հատուցելու դիմաց”, ասում է Վահան Շիրխանյանը: Ինչ վերաբերում է բուն որսորդությանը, ապա Վահան Իշխանյանի կարծիքով, դա երեւի անօրինական է եղել: “Ես զարմանում եմ, թե ինչի են թույլ տվել նման կենդանիների վրա որս: Կարծում եմ, իր սովորության համաձայն, ինքը միշտ օրենքից դուրս էր գործում, այդ որսն էլ է անօրինական եղել”, ասում է Վահան Շիրխանյանը: Նա ասում է, որ առողջությունը խնայել է եւ չի նայել Ռոբերտ Քոչարյանի ու նրա սպանած կենդանիների լուսանկարները:

No comments: