Tuesday, August 17, 2010

Նովոռոսիյսկում հայկական գերեզմանաքարերը ռուս իրավապահների հսկողության տակ են

News.am. 17-8-2010- Նովոռոսիյսկի երեք գերեզմանատներում հայկական գերեզմանաքարերի ավիրման փաստի առիթով Նովոռոսիյսկի համապատասխան մարմինների կողմից քրեական գործ է հարուցվել: Ինչպես NEWS.am-ին հայտնել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական պատասխանը դեսպանատան նոտային, ներկայումս քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ընթանում՝ ուղղված տվյալ հանցագործության բացահայտմանը: Նմանօրինակ հանցագործությունների կանխման նպատակով, ներկայումս ներքին գործերի մարմինների կողմից խստացված պահպանություն է իրականացվում գերեզմանների հարակից տարածքներում: Ելնելով ստացված տվյալներից՝ տվյալ հանցագործությունների ազգայնական երանգավորման մասին տեղեկությունները օբյեկտիվորեն չեն հաստատվել, ասված է Ռուսաստանի ԱԳՆ պատասխանում: Հիշեցնենք, որ հուլիսի 23-24-ին Նովոռոսիյսկում անհայտ անձինք վնասել էին 33 գերեզմանաքար, որոնցից 14-ը եղել են հայերի: Տեղական իշխանությունները խոստացել են վերականգնել քարերը:

No comments: