Tuesday, August 17, 2010

ԱԽԹԱՄԱՐ ԵՎ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն 'Ախթամարն ու Թուրքիայի պետական ինքնությունը' հոդվածում նշում է, որ Ախթամարի սպասվող երկրորդ արարողությունը, որը նախատեսված է Սեպտեմբերի 19-ին կարելի է կոչել պետության կողմից կազմակեպած շոու, կամ ավելի ճիշտ ուղղակի ֆարս: Պաշտոնական Անկարան մեծահոգաբար թույլ է տվել կրոնական հանդիսություն իրականացնել մեկ օր միայն` սեպտեմբերի 19-ին, և Վանա լճում գտնվող 10-րդ դարի հայկական տաճարի գմբեթին տեղադրել խաչ: Դեմոյանն ասում է, թե բոլորս հիշում ենք, երբ 2007-ի մարտին Թուրքիան մի շարք տեղեկատվական հոսքեր առաջացրեց Աղթամար եկեղեցու վերականգնման շուրջ և քրիստոնեական եկեղեցիները թանգարան վերածելու կասկածելի ավանդույթ մշակեց զբոսաշրջիկների հոսքից փող վաստակելու նպատակով: Ինչպես գիտենք եկեղեցին չբացվեց որպես եկեղեցի, այլ որպես թանգարան, որը ծանրացած էր Թուրքիայի դրոշներով: Քրիստոնեական հուշարձանների վերականգնումը փող վաստակելու և դրան զուգահեռ բազմամշակութային և հանդուրժող երկրի դրական կերպար ստեղծելու միջոց է: 1974 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է, որ 1923-ից հետո, 913 հայկական պատմական հուշարձաններ են թողնվել Արեւելյան Թուրքիայում, 464 անհետացել են ամբողջությամբ, 252 ավերակ են դարձել, և 197 կարիք ունեն վերանորոգման: Մշակութային ցեղասպանությունը շարունակական գործընթաց է Թուրքիայում: Արդի դարաշրջանի ավերածությունները վառ տեսանելի են ոչ միայն հայկական քրիստոնեական հուշարձանների, այլև Անատոլիայի եւ Հյուսիսային Կիպրոսի հունական հուշարձանների հետ կապված:

No comments: