Tuesday, August 17, 2010

ԼՐՏԵՍՆ ԱՇԽԱՏԵԼ Է ԵՐԵՒԱՆՈԻՄ

Ռումինիայի հատուկ ծառայության պաշտոնակից Գաբրիել Գրեկուն, որին Ռուսաստանի անվտանգության Դաշնային ծառայությունը Ռումինիայի օգտին լրտեսության համար ձերբակալել էր օգոտոսի 16-ին Մոսկվայում, 2005-2008 թվականներին աշխատել է Հայաստանում Ռումինիայի դեսպանատանը: Այդ մասին Ռեգնումին հայտնել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից, ինչպես գրում է գործակալությունը: Ռեգնումը հիշեցնում է, որ Գաբրիել Գրեկոյի ակտիվ մասնակցությամբ 2007 թվականին Երեւանում բացվել է Մեծ Հայրենական պատերազմից հետո Հայաստանում զոհված ռումինացի ռազմագերիների հուշարձան, ոը կառուցվել է Հրազդան գետի ափին, Ռումինիայի կառավարության ֆինանսավորմամբ: Ձերբակալման պահին Գրեկուն եղել է Ռուսաստանում Ռումինիայի դեսպանատան աշխատակից: Նրան ձերբակալել են ՌԴ մի քաղաքացուց ռազմական բնույթի գաղտնի տեղեկատվություն ստանալու պահին: Այժմ Գրեկուն ազատ է արձակված եւ գտնվում է Մոսկվայում Ռումինիայի դեսպանության տարածքում: Նա Ռուսաստանում հայտարարվել է անցանկալի անձ եւ պետք է լքի այդ երկրի տարածքը:

No comments: