Tuesday, August 17, 2010

ԳՅՈՒԼԻ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ

«Լրագիր» 17-8-2010- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ երկիր կատարա այցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ղարաբաղի հակամարտությունն անկասկած պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջության շրջանակում: Գյուլը հայտարարել է, թե Կովկասը կվերածեն կայուն գործակցության տարածաշրջանի: Դրա համար, նրա կարծիքով, Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի: Գյուլը հայտարարել է, որ բարեկամ երկրները, հարեւան երկրները, տարածաշրջանի հետ պատմական կապ պահող երկրները պետք է աշխուժացնեն ջանքերը, որպեսզի Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի: “Այսօր մենք անցկացրել ենք միջոցառումների մանրամասն քննարկում, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել, որպեսզի Կովկասը դառնա կայուն եւ անվտանգ տարածաշրջան: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, ադրբեջաբնական հողերի օկուպացիայի ավարտը. Մենք այդ ամենի լուծումը քննարկել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջության շրջանակում: Քննարկելով դա, մենք հավատում ենք տվյալ խնդրի արագ հանգուցալուծման անհրաժեշտությանը”, հայտարարել է Թուրքիայի նախագահ Գյուլը: Նրա կարծիքով, ճիշտ չէ հակամարտությունը սառեցված պահել, քանի որ սառեցված հակամարտությունները կարող են անսպասելիորեն վերածվել շատ մեծ խնդիրների: Գյուլը հայտարարել է, թե Թուրքիան կշարունակի իր ջանքը այդ ուղղությամբ եւ կշարունակի մշտապես մտքեր փոխանակել Ադրբեջանի հետ: Նա նաեւ ասել է, թե բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղության պայմաններում: Նրա խոսքով, հակամարտության կարգավորումը տնտեսական զարգացման հեռանկար կբացի տարածաշրջանի համար, կնպաստի նոր ճանապարհների անցկացմանը, սահմանների բացմանը: “Դրա համար մենք միասին վարում ենք այդպիսի գործունեություն: Երբեմն դուք տեսնում եք դա, իսկ երբեմն էլ չեք տեսնում` այդպիսին է դիվանագիտությունը, մեծ, շատ կարեւոր խնդիրները լուծվում են այդպես` անաղմուկ, սակայն վճռական գործունեությամբ”, հայտարարել է Գյուլը:Նա ասել է, թե Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է եւ նրա հետ համերաշխ:

No comments: