Tuesday, August 17, 2010

Մեդվեդևի և Գյուլի այցերն իրար հետ կապ չունեն. Գուլուզադե

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցն Ադրբեջան կապ չունեն միմյանց հետո և տարբեր նպատակներ են հետապնդում։ Այս մասին ռուսական «Նեզավիսիմայա գազետային», ասել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեին։ «Ռուսաստանի ռազմավարական նպատակն է թույլ չտալ, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի։ Մոսկվային դուր չի գալիս ՆԱՏՕ–ի ընդլայնումը։ Այնտեղ կարծում են, որ երբ Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի, Հայաստանն ու Ադրբեջանն անմիջապես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ կդառնան»,– Գուլուզադեի խոսքերն է մեջբերում թերթը։ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, նրա խոսքով, ցանկանում է որպեսզի ԼՂ հակամարտությունը շուտափույթ կարգավորվի, ինչն Անկարային հնարավորություն կտա պահպանել իր ազդեցությունն Ադրբեջանում։ «Այդ պատճառով էլ սրանք միանգամայն տարբեր այցեր են»,– ասել է Գուլուզադեն։

No comments: