Tuesday, August 17, 2010

Սեյրան Օհանյանն ու Բակո Սահակյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող խնդիրներ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որը վերաբերել է բանակաշինությանը: Այդ մասին տեղեկացնում է Ղարաբաղի նախագահի մամուլի գրասենյակը: Հանդիպման մասնակիցները նշել են, որ Հայաստանի եւ Ղարաբաղի զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ուղղված հետեւողական աշխատանքը եւ փոխգործակցությունը տարածաշրջանի կայունության պահպանման գրավական է:

No comments: