Tuesday, August 17, 2010

Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, մենք կհասնենք Քուռ և Արաքս. Շարմազանով

ՀՀԿ պատգամավոր , ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր կայացած մամուլի ասուլիսում համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի։ Հարցին, թե արդյո՞ք ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանում ռուսական ռազմաբազաները կօգնեն հայկական ուժերին, ՀՀԿ–ական պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը պատերազմ չի սկսի»։ Ըստ նրա՝ Ադրբեջանը մեկ անգամ պատերազմ սկսելով՝ տեսել է, թե ինչ է եղել արդյունքը։ Միաժամանակ, ՀՀԿ մամուլի խոսնակը շեշտեց, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, «ԼՂ ինքնապաշտպանական ուժերը կհասնեն հայկական բարձրաշխարհի բնական սահմաններին՝ Քուռ և Արաքս գետերին»։

No comments: