Tuesday, August 17, 2010

Ալիև. «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը գտնվում է վճռական փուլում»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցին, մասնավորապես հայտարարել է. «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա կարող եմ ասել, որ մենք արդեն գտնվում ենք վճռական փուլում, քանի որ վերջին 5-6 տարիների ընթացքում անցկացված բանակցությունները բերել են որոշ առաջարկությունների նախապատրաստմանը։ Այդ առաջարկությունները, որոնք հավասարակշռված էություն ունեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պաշտոնապես ներկայացվել են Հայաստանին և Ադրբեջանին։ Առաջարկությունների ընդունման դեպքում, հարցը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Առաջարկությունների էությունը կայանում է նրանում, որ Հայասատանի զինված ուժերը դուրս են բերվում Ադրբեջանի օկուպացված տարածքներից և Ադրբեջանի քաղաքացիները վերադառնում են իրենց հարազատ, պատմական հողեր։ Դրա հետ մեկտեղ, անվտանգության ապահովման համար տարածաշրջանում տեղակայվում են խաղաղապահ ուժեր։ Նախատեսված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքի գործունեությունը, ինչպես նաև այլ հարցեր։ Այսինքն հարցի էությունը կայանում է նրանում, որ ադրբեջանական հողերը ազատվում են օկուպացիայից և այդպիսով նախատեսված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը:

No comments: